Գերմանական խոհանոցային
սպասք ELO

Elo

ELO ընկերությունը զբաղվում է տան և ռեստորանների համար չժանգոտվող պողպատից և ալյումինի ձուլվածքից պատրաստվող սպասքի արտադրությամբ: Ընկերությունն առաջատար դիրքեր է զբաղեցնում եվրոպական շուկայում:
Գերմանական ELO ընկերությունը հիմնադրվել է Կառլ Գրյունեվալդի կողմից։ Եվ արդեն ավելի քան 80 տարի ընկերությունը իր արտադրության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վառ օրինակ է հանդիսանում՝ շարունակելով իր ոլորտում մնալ առաջատար դիրքերում:
ELO ընկերության կողմից ներկայացված սպասքը համադրում է իր մեջ ընդարձակ հնարավորություններ և նրբաճաշակ դիզայն։ Նրա «Պատրաստել ուրախությամբ» կարգախոսը հաստատում է ընկերության վերաբերմունքն իր գործի հանդեպ և առաջ գնալու ձգտումը։
ELO-ն ավանդույթներ, փորձ և որակ է, որոնց կարելի է վստահել։
Պողպատե սպասքի արտադրության համար օգտագործվող նյութ է հանդիսանում բարձրորակ չժանգոտվող պողպատի համաձուլվածքը՝ քրոմ/նիկել 18/10 պարունակությամբ:
* ջերմակայունություն, դիմացկունություն, կարծրություն
* չի ենթարկվում կոռոզիայի և ժանգոտման
* ունի բակտերիոստատիկ հատկություններ
* հրաշալի կերպով պահպանում է իր արտաքին տեսքն ու գործառույթները անգամ բազմամյա օգտագործումից հետո
* էկոլոգիապես մաքուր է
Չժանգոտվող պողպատից պատրաստված սպասքն ունի ջերմակուտակող կապսուլացված հատակ։ Ինչի շնորհիվ այն արագորեն տաքանում է ՝ երկար ժամանակով ջերմություն կուտակելով մետաղի ամենափոքր բջիջներում, որպեսզի վերջինս աստիճանաբար փոխանցվի մթերքին:
Հատակի նման կառուցվածքի շնորհիվ հնարավոր է դառնում սնունդը հասցնել պատրաստության նույնիսկ վառարանն անջատելուց հետո, ինչը նվազեցնում է էներգիայի սպառումը: Իսկ ջերմային էներգիայի հավասարաչափ բաշխումը ամբողջ մակերեսի երկայնքով բացառում է սննդի այրման հնարավորությունը։
ELO-ի յուրաքանչյուր հավաքածու առանձնանում է բազմատեսակ բնութագրերով և առավելություններով: Բայց նրանց միավորում է մի բան ՝ բարձր որակ, հուսալիություն և նորաձև դիզայն: 

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Եկե՛ք մեզ մոտ