YAXELL ճապոնական խոհանոցային դանակներ

Yaxell

YAXELL դանակները, որոնք պատրաստված են Սեկի քաղաքի դանակագործության ճապոնացի վարպետների կողմից, համատեղում են իրենց մեջ մետաղի մշակման դարավոր ավանդույթները և ամենաժամանակակից տեխնոլոգիական զարգացումները:
Եզակի ֆունկցիոնալությունը, ամրությունը, երկարակեցությունը և հիանալի տեսքն օգնում են YAXELL ընկերությանը հաջողությամբ խթանել սույն ապրանքանիշն ամբողջ աշխարհում:
YAXELL կորպորացիան սկսած 1932 թվականից՝ հանդիսանում է դանակների առաջատար արտադրող Ճապոնիայում՝ համաշխարհային շուկա մատակարարելով տարեկան մոտ 6 միլիոն դանակ:
YAXELL ընկերությունն իր պաշտոնական պատմությունը հաշվում է 1932 թվականից ։
Ընկերության շարքերում ներգրավված փորձառու արհեստավորներն անցած տարիների ընթացքում ստեղծել են դանակների արտադրանքի լայն տեսականի, որոնք ներկայումս միավորված են մի քանի հիմնական շարքերի մեջ:
Ընկերության տեսականու մեջ ներկայացված են դամասկոսյան տեխնոլոգիայով պատրաստված բարձրորակ խոհարարական դանակներ, որոնց շեղբերը կազմված են բազմաշերտ ածխածնի բարձր պարունակությամբ SG2 և VG-10 պողպատի տեսակներից։ Վերջիններս թերծումից հետո հասնում են կարծրության բացառիկ 60-63 միավորի՝ ըստ Ռոքվելի սանդղակի:
YAXELL դանակների բռնակը պատրաստված է սև միկարտայից (Canvas Micarta)։ Այս նյութը բաղկացած է 60% սինթետիկ խեժից և 40% վուշից:
Միկարտան չափազանց դիմացկուն է: Այն ունի բարձր ջերմային դիմադրողականություն՝ 150°C:
Միկարտան ժամանակակից նորարարական նյութ է, որի հատկությունները շատ ավառել են՝ համեմատած փայտի և սովորական պլաստիկի հետ:
YAXELL-ը տարեկան արտադրում է ավելի քան 7 միլիոն դանակ, որոնք մատակարարվում են աշխարհի 33 երկրներ: 

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Եկե՛ք մեզ մոտ