Le Creuset-ը ոչ միայն խոհանոցային սպասք է, այլ այն խոհարարական մշակույթի իսկական խորհրդանիշ է, որը համատեղում է դարավոր փորձը և սպասք ստեղծելու ժամանակակից մոտեցումը: Սկսած 1925թ֊ին իր հիմնադրումից՝ ապրանքանիշը հաստատվել է որպես բարձրակարգ որակի ապրանքներ արտադրող, որոնց վրա կարելի է հույս դնել երկար տարիների ընթացքում: Le Creuset-ի առաջնակարգ սպասքը բավարարում է ամենաբարձր պահանջներին և չափանիշներին, ինչը դարձնում է նրան իդեալական ինչպես պրոֆեսիոնալ խոհարարների, այնպես էլ տնային խոհարարական արվեստի համար:
Կաթսաների արտադրությունն իրականացվում է երկու հիմնական նյութերից՝ ջերմակայուն չուգունից և չժանգոտվող պողպատից։ Չուգունը հայտնի է իր՝ ջերմությունը հավասարաչափ բաշխելու ունակությամբ, ինչը բացառում է ճաշատեսակների այրման հավանականությունը և հնարավորություն է տալիս հասնել կատարյալ տապակման, նույնիսկ բարձր ջերմաստիճանում: Բազմաշերտ չժանգոտվող պողպատն ապահովում է ջերմաստիճանի էլ ավելի մեծ վերահսկողություն՝ թույլ տալով պատրաստել նվազագույն ջանքեր գործադրելով: Հարմարավետ բռնակները և ամուր փակվող կափարիչները դարձնում են կաթսաների օգտագործումն ավելի հարմարավետ: Կարևոր հանգամանքն այն է, որ Le Creuset կաթսաները հնարավոր է օգտագործել բոլոր տեսակի վառարանների վրա,այդ թվում՝ ինդուկցիոն կաթսաները, ինչպես նաև կարող են օգտագործվել ջեռոցներում կամ բաց գրիլի վրա: Մյուս նյութը, որն արժանի է ուշադրության, ջերմակայուն կերամիկան է, որից Le Creuset-ը պատրաստում է թխման հիանալի ամաններ՝ իսկական խոհարարական գլուխգործոցներ ստեղծելու համար:
Le Creuset կաթսաները, բացի իրենց ակնառու ֆունկցիոնալ բնութագրերից, առանձնանում են նաև իրենց դիզայնով։ Ապրանքանիշը հայտնի է գեղագիտության հանդեպ դրսևորած իր ուշադրությամբ, և կաթսաները բացառություն չեն կազմում այդ օրենքից: Գույների լայն ընտրանին և նորաոճ ձևերը հնարավորություն են ընձեռում ընտրել սպասք ցանկացած ինտերիերի համար՝ ընդգծելով դրա անհատականությունը: Նման կաթսաները ոչ միայն հիանալի տեսք ունեն խոհանոցում, այլև սեղանի սպասքավորման գեղեցիկ տարր են հանդիսանում, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել դրանք ոչ միայն որպես պատրաստման օժանդակ գործիք, այլև որպես դեկորի տարր: