Ճապոնական KAI դանակները պրոֆեսիոնալ խոհանոցային դանակներ են, որոնք ունեն ավելի քան մեկ դարի պատմություն: Ընկերությունը, որը գտնվում է Սեկի քաղաքում, հանդիսանում է դանակների արտադրության ճանաչված առաջատարներից մեկը՝ շնորհիվ իր արտադրանքի որակի, հուսալիության և բարձր արտադրողականության։ Ընկերությունը արտադրում և վաճառում է դանակներ և Խոհանոցային այլ պարագաներ աշխարհի շատ երկրներում՝ երաշխավորելով սրություն և ամրություն: KAI դանակները պատրաստված են լավագույն բարձր տեխնոլոգիական համաձուլվածքներից՝ դամասկոսյան պողպատ, քրոմի և ածխածնի բարձր պարունակությամբ չժանգոտվող պողպատ։
KAI դանակներն ունեն բարձր կարծրություն, որը Rockwell-ի սանդղակով հասնում է 60 միավորի: Դանակների բռնակը պատրաստվում է Pakka փայտատեսակից, որն ունի բարձր դիմակայունություն մեխանիկական վնասվածքների և խոնավության հանդեպ։
KAI ընտանեկան ձեռնարկությունը խնամքով է պահպանում արտադրության գաղտնիքները և անընդհատ շարժվում է առաջ՝ ստեղծելով խոհանոցային դանակներ, որոնցից մի քանիսը իրավամբ կարելի է համարել իսկական արվեստի գործ: