NACHTMANN
Բար ապակի Գերմանիայից

Nachtmann

Նուրբ գերմանական բյուրեղյա Nachtmann


Սկսած 1834 թվականից Nachtmann-ի բյուրեղյա արտադրանքները գեղեցկություն, էլեգանտություն են բերում առօրյա կյանք և յուրաքանչյուր տանը հեշտությամբ ստեղծում տոնական մթնոլորտ:

Ներկայացնելով «Պատրաստված է Գերմանիայում» պիտակով լավագույն ապրանքները՝ Nachtmann-ը խնամքով պահպանում և շարունակում է վարպետների ավանդույթները՝ անընդհատ շարժվելով ժամանակին համընթաց: Բավարիայի հիասքանչ բյուրեղները միշտ հիանալի պարագաներ են սեղանի ձևավորման համար, որոնք անտարբեր չեն թողնի ոչ մի հյուրի և կպարգևեն շատ դրական հույզեր:

Յուրաքանչյուր հավաքածու ունի յուրահատուկ նախշ՝ խիստ երկրաչափական գծեր, սահուն և զարդարված ալիքներ, իսկական «հյուս»։ Միևնույն ժամանակ, տարբեր հավաքածուների արտադրանքները հիանալի կերպով կլրացնեն միմյանց ՝ մատուցվող սեղանի վրա ստեղծելով բարդ կոմպոզիցիաներ:

Nachtmann-ի բաժակները ոչ միայն էլեգանտ են և շքեղ, այլ նաև բավական հարմար գործածության մեջ։ Նրանք չեն վախենում աման լվացող մեքենայից և շարունակում են շողալ՝ փայլ և շքեղություն հաղորդելով նույնիսկ շատ լվացումներից հետո:
Nachtmann-ի բյուրեղյա ապրանքները ճաշասեղանի վրա օդ, թեթևություն, լույսի խաղ և մշտական տոնական տրամադրություն են:

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Եկե՛ք մեզ մոտ